ՄԱԿ. Այսօրվա առաջին դասարանցիների 65 տոկոսն ընտրելու են մասնագիտություններ, որոնք դեռ չկան
Տեխնիկական առաջընթացն ու նորարարությունները հսկա փոփոխությունների են հանգեցնում աշխատանքի շուկայում: Փորձագետների գնահատականներով, առաջին դասարանցիների մոտ 65 տոկոսը այնպիսի աշխատանք է ունենալու, որոնք դեռ չկան:
ՄԱԿ պաշտոնական տվյալներով, նրանց ավարտելու պահին կստեղծվեն 2 մլն աշխատատեղեր տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ճարտարապետության ոլորտներում: Նոր սերնդի ինժիներների կարիք է զգացվելու:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ալինա Մոհամմեդը, ելույթ ունենալով Գերմանիայի, Բելգիայի, Չինաստանի, Ճապոնիայի բարձր դասարանների աշակերտների առաջ, նշել է, որ աշխարհը կանգնած է արդյունաբերական չորրորդ հեղափոխության առաջ:
«Տեխնոլոգիական կտրուկ առաջընթացը շրջապատում ամեն ինչ խորապես փոխում է՝ այդ թվում մեր ապրելը, աշխատելը, համագործակցելը: Մեծ հաշվով, նորարարությունները հեշտացնում են մարդկանց կյանքը, նոր հնարավորություններ են ստեղծում՝ բարգավաճ ու արժանապատիվ ապագա կառուցելու համար»,-նշել է նա:
ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն, 2017-ի վերջին սոցցանցերից օգտվում է 2.41 մլրդ մարդ, այդ թիվն արագորեն աճում է:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան