Հասարակություն 14:00 02/03/2018 Հայաստան

Ֆրանսիական tv5 հեռուստաալիքը այսուհետ հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը հյուրընկալվել էր «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։

Ընկերությունից հայտնում են, այցի շրջանակներում ընկերության գլխավոր տնօրենի՝ Հայկ Ֆարամազյանի հետ քննարկվեցին Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսալեզու տեղեկատվական աղբյուրների տարածման կարևորությունն ու այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես, քննարկվեցին «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան հեռուստատեսային ծառայություններում ֆրանսալեզու հեռուստաալիքների հեռարձակման կարևորությունն ու հանրության համար ֆրանսերեն լեզվով ֆիլմերի հասանելիության ապահովումը։

«TV5 հեռուստաալիքը անհատներին կամ հյուրանոցներին առաջարկվող իր հիմնական փաթեթներում ներառելու մասին «Ռոստելեկոմ»-ի որոշումից հետո ցանկացա այցելել ընկերության գրասենյակ: Այն համապատասխանում է 2012 թվականին Հայաստանի կողմից ստորագրված Լեզվաբանական պակտով նախատեսված TV5 -ի հեռարձակումը համընդհանուր դարձնելու գաղափարին: TV5-ը հեռարձակում է հաղորդումներ և նորություններ ողջ ֆրանկոֆոն աշխարհից և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա անդամ երկրների հեռուստաօպերատորը: Այս առումով TV5-ը նաև հայկական ալիք է և լայնորեն կլուսաբանի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Շնորհակալություն ենք հայտնում «Ռոստելեկոմ»-ին իր նախաձեռնության համար և ողջունում այս քայլը, որն ուղղված է Հայաստանում TV5-ի ընդհանուր, անվճար և տևական հեռարձակմանը»,-նշել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Որպես հայկական ընկերություն մենք շատ ենք կարևորում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում և մեր աջակցությունն ենք հայտնում ներառելով ֆրանսալեզու հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական հեռուստաալիքը՝ TV5Monde մեր ցանկում։ Շատ կարևոր է նաև, որ փետրվար ամսից այն հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին։ Օտարալեզու հեռուստաալիքների հեռարձակումը մեր ծառայությունների շրջանակներում մեծապես նպաստում է հանրության իրազեկվածության ու կրթվածության բարձրացմանը։ Հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ 2013թ.-ից առ այսօր ցանկում ընդգրկել ենք France 24, իսկ 2017թ․կեսերից՝ նաև TV5Monde ֆրանսալեզու հեռուստաալիքները։ Սմարթ հեռուստատեսության միջոցով մեր բաժանորդները բացի հայերեն լեզվից հնարավորություն ունեն դիտելու հեռուստաալիքներ ևս ութ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն, իտալերեն, թուրքերեն։ Այս ամենն իրականացվել է հաշվի առնելով մեր բաժանորդների պահանջներն ու առաջարկությունները, և մենք շարունակելու ենք պարբերաբար թարմացնել ու լրացնել այս ցանկը»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ» Սմարթ հեռուստատեսություն

«Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսությունը նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչոյւրին վայելելու տեխնոլոգիական նորույթներն ու լուծումները։
Հեռուստատեսության ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու լավագույն ու բազմաժանր SD և HD շուրջ 170 հեռուստաալիքներ ամենատարբեր լեզուներով՝ Հայերեն (19), Ռուսերեն (126), Անգլերեն (56), Ֆրանսերեն (2), Գերմաներեն (1), Լեհերեն (1), Թուրքերեն (2), Իտալերեն (1), Արաբերեն (1):
«Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության միջոցով բաժանորդը կարող է՝

- Իրականացնել ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, տարիքային սահմանափակում,
- Օգտվել բազմաժանր ֆիլմադարանից  (VOD, Video on Demand),
- Բաժանորդագրվել ֆիլմերի փաթեթի (SVOD), որակյալ սերիալների,
- Դիտել նախկինում ցուցադրված հաղորդումները (TVOD, TV on Demand),
- Դադար տալ հաղորդումների հեռուստադիտման ժամանակ (TSTV, Time-Shift TV),
- Ստանալ տեղեկատվություն նախկին, ներկա և ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին (EPG, Electronic Program Guide),
- Ընթերցել նորություններ անմիջապես հեռուստացույցի էկրանից,
- Օգտվել YouTube հավելվածից,
- ՈՒնկնդրել Ռադիո հավելվածը,
- Դիտել USB հիշողության սարքերի բովանդակությունը՝ տեսանյութեր, երաժշտություն, նկարներ,
- Միացնել USB լարային կամ անլար մկնիկ և ստեղնաշար,
- Դիտումը շարունակել այլ սարքավորման միջոցով. Multiscreen - դիտումը iOS հեռախոսների և պլանշետների միջոցով շարունակելու հնարավորություն
- Մի քանի հեռուստացույց միացնել նույն փաթեթի շրջանակներում. Multiroom,
- Դիտել Детский Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով):
Ծառայությունը մատուցվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ։

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր և շաբաթներ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին` ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեյում ստորագրած համաձայնագրի: Այս ամսաթվի շրջակայքում, Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվում են ֆրանկոֆոնիայի շաբաթներ՝ նշելու ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթների տոնը մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով:

2018 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթները հայ հանրության շրջանում տարածելու և խթանելու նպատակով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղական մշակութային հաստատությունների հետ գործընկերությամբ, ողջ տարվա ընթացքում ներկայացնելու է հարուստ և բազմազան ծրագիր՝ երաժշտություն, կինո, լուսանկարչություն, թատրոն, ցուցահանդեսներ, գաստրոնոմիա, գրքարվեստ, համաժողովներ և այլն

Աշխարհում հաշվվում է 274 միլիոն ֆրանսախոս, որոնց 60 % -ի տարիքը չի անցնում 30-ը: Սա խոսում է լեզվի համապարփակության արդիականության մասին: Բացի լեզու լինելուց, ինչը նրա հիմնաքարն է, ֆրանկոֆոնիան քաղաքական և տնտեսական տարածք է, 84 անդամ և դիտորդ պետություններից և կառավարությունների համար, որոնք կիսում են հետևյալ ընդհանուր արժեքները. համերաշխությունն ի նպաստ զարգացման, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:46
Նոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՊՀ ավելի քան հինգ տասնյակ դասախոսներ հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...
Աղբյուր` Panorama.am
13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}