Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփը փորձում է Սպիտակ տնից հեռացնել դստերն ու փեսային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ պաշտոնապես դիմել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին՝ խնդրելով իր դստերն ու նրա ամուսնուն ազատել նախագահի օգնականների պաշտոնից: Այս մասին գրում է Իզվեստիա.ռու-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Ընդ որում, Իվանկային և Քուշներին Թրամփն ասում է, որ նրանք պետք է շարունակեն աշխատանքը:
Աղբյուրի համաձայն՝ Թրամփը երբեմն իր շրջապատում խոստովանում է, որ Իվանկան և Ջարեդ Քուշները սկզբանե չպետք է զբաղեցնեին այդ պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց