Համացանցում է հայտնվել «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի շարունակությունից մի հատված
Համացանցում հայտնվել են կադրեր՝ խորհրդային «Պրոստոկվաշինո» խորհրդային մուլտֆիլմի շարունակությունից: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, դրանք իր ինստագրամի էջում հրապարակվել է փոստատար Պեչկինին հնչյունավորած դերասանը՝ Իվան Օխլոբիստինը:
Նախորդ տարվա ամռանն արդեն տեղեկացրել էին, որ 2018-2020 թթ. «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան Պրոստոկվաշինո գյուղի մասին 30 նոր սերիաներ կնկարահանի: Մուլտֆիլմի նոր տարբերակն, ըստ հեղինակի, կարտացոլի Ռուսաստանում կատարված փոփոխությունները:
Առաջին սերիան համացանցում կհայտնվի 2018-ի ապրիլի 1-ին: «Սոյուզմուլտֆիլմ»-ը ամեն ամիս մեկ սերիա կհրապարակի համացանցում, իսկ տարեվերջին՝ 8-10 սերիաների դրվագներից կազմված մի հատված կցուցադրվի հեռուստատեսությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան