Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են. Բրայան ՄաքՖիթերս
«Ուրախալի է փաստել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին զգալի աճ է արձանագրել, և այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին»,- այս մասին նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ այսօր ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կարայանն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, և հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։ Այդ տեսակետից կարևորվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
«Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առևտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը և աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են», -իր խոսքում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առևտրային ռեժիմին առչվող հարցերին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին. Ռիչարդ Միլս
- ԱՄՆ ՄԶԳ-ն նշում է Հայաստանի հետ համագործակցության 25 տարին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ