Հասարակություն 15:00 06/03/2018 Հայաստան

Հայաստանում բարեփոխումների պարադոքսը

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Ուտել և խոսել, այսինքն` ազատված լինել սովից ու բռնաճնշումներից: Ահա այն երկու հիմնական նպատակները, որոնք ըստ լեհ հայտնի քաղաքագետ Ադամ Պշևորսկու, պետությունները հետապնդում են քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնելիս: Բարեփոխումների հրամայականն առանձնահատուկ կարևորություն ունի համակարգային անցումի փուլում գտնվող պետությունների համար, որոնց հռչակած նպատակներն են ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը և անցումը շուկայական տնտեսության:

Հայաստանը ևս անկախությունից ի վեր գտնվում է շարունակական բարեփոխումների մեջ, որոնք ներառում են հանրային կյանքի գրեթե ողջ սպեկտրը: Եվ չնայած այդ երկարատև ու բավականաչափ ռեսուրսներ պահանջող բարեփոխման գործընթացին` Հայաստանում մշտապես արդիական ու պահանջված կարգախոսներից է մնում փոփոխություններ կատարելու կոչերը՝ ներառյալ կտրուկ, համակարգային և արմատական:

Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը մշտապես հանդես են գալիս նորամուծությունների ու նորարարական լուծումների ներդրման, համակարգաստեղծ ու ռեժիմ փոփոխող բարեփոխումների կոչերով, որոնք մեծ աջակցություն են վայելում հանրային լայն շրջանակներում: Այս ամենով հանդերձ՝ հասարակության մեջ ու նաև պետական ապարատում նկատելի է ինչ-որ առումով իռացիոնալ դիմադրություն ցանկացած բարեփոխման նկատմամբ: Եվ այստեղ խոսքը չի վերաբերում միայն մեծածավալ ու քաղաքական մեծ նշանակություն ունեցող փոփոխություններին, ինչպիսիք են ասենք, սահմանդրական կամ բանակին առնչվող բարեփոխումները: Շատ ավելի պարզ, առաջին հայացքից  աննշան թվացող կարգավորումներ մեծ դիմադրությամբ ու հանրային քննադատությամբ են ընդունվում:

Ոչ ոք չի վիճարկում, որ առողջ պահպանողականությունը կարևոր և անհրաժեշտ է հասարակությունների արդյունավետ կենսագործության համար և նաև բնորոշ մարդկային էությանը: Հասկանալի է, որ ցանկացած բարեփոխում կարող է վտանգել ինչ-որ սոցիալական խմբերի շահերը և նրանք պետք է դեմ հանդես գան դրան: Ընդունելի է նաև կենցաղային իներտությունը, որ մարդիկ սովորել են հին կարգավորումներին և նորի հետ պարզապես «հավես» չկա:

Բայց երբ այս անհավեսությունը վերածվում է գործելակերպի, դառնում է դիրքորոշում ու քաղաքական վերաբերմունք, ապա վտանգվում է քաղաքական ու այլ համակարգերի արդիականացման գործընթացը, որին այդքան ձգտում են հանրության լայն խավերը: Պարզ օրինակ, վերջերս առողջապահության նախարարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, որ որոշ դեղեր պետք է վաճառվեն միայն դեղատոմսերով, իսկ այսօր արդեն որոշումը կասեցվեց:

Նախաձեռնությունը, սակայն, ոչ այնքան բարեփոխում էր, որքան անհրաժեշտ կարգավորում, որը վաղուց կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում:

Անկեղծ ասած` հանրային արձագանքը երբեմն զարմանալի է: Ինչ տեսակետ ասես հնչեցվում է` դավադրության տեսություններից սկսած՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կոչերով վերջացրած: Նույնը կատարվեց նաև ծխախոտի արգելման վերաբերյալ օրենքի ընդունման հետ կապված:

Ճիշտ է, նման հանրային արձագանքի համար կան նաև օբյեկտիվ հիմքեր. պետական շատ կառույցների նկատմամբ կա հանրային ցածր վստահություն, որը շատ հաճախ կապված է ոչ պատշաճ աշխատանքի հետ, ներկայացված օրենքների ոչ լիարժեք կարգավորումների, դրանց պրակտիկ կիրառումն ու թերություններն ամբողջապես չպատկերացնելու, փոփոխված պայմաններով աշխատելու շրջանակում ընդգրկված անձանց չնախապատրաստելու հետ, բայց չափազանցված կասկածամտությունը, հաճախ անհիմն դիմադրությունն ու ընթացակարգային շեշտադրումները հատում են արդեն իռացիոնալի սահմանը:

Այստեղ պետք է նշենք, որ առողջապահության նախարարությունը, և պետական գերատեսչությունների մեծ մասը իրենց կողմից նախաձեռնվող բարեփոխումների ճիշտ մատուցման խնդիր ունեն:

Ընդհանրապես, կառավարության ռազմավարական կոմունիկացիան հասարակության հետ Հայաստանում ոչ բավարար մակարդակի վրա: Դա է պատճառներից մեկը, որ նույնիսկ ամենալավ նախաձեռնությունները հավանություն չեն ստանում հասարակության մոտ: Հարցերը հաճախ քաղաքականացվում են, տեղափոխվում են հրապարակներ ու դառնում պոպուլիստական հռետորաբանության մաս, ինչն էլ իր հերթին «անհավես» է դարձնում «բարեփոխիչ» պաշտոնյաներին, ովքեր արդեն քաղաքական նպատակահարմարությունից ելնեով դառնում են քիչ հակված փոփոխությունների:

Արդյունքում մնում ենք հնի մեջ, իսկ նորի մասին` միայն խոսում: Իսկ եթե հասարակություն-կառավարություն երկխոսությունն ավելի ակտիվ լինի, գուցե և լինի հակառակը` կապրենք նորի  մեջ` հիշելով հինը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}