«Փաստ». 12 համայնքներում առաջադրվել է մեկական թեկնածու
«Փաստ» թերթը գրում է. «Այս կիրակի՝ մարտի 11-ին, համայնքապետի ընտրություններ տեղի կունենան 14 համայնքներում: Մեկնարկած քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն այդ քարոզարշավը քարոզարշավ անվանելը, մեղմ ասած, ավելորդ է: Բանն այն է, որ այդ 14 համայնքներից 12–ում մեկական թեկնածու կա: Այսպես կոչված մրցակիցներն ընթացքում աստիճանաբար «մաղվել» են՝ ինքնաբացարկ հայտարարել կամ հետ վերցրել թղթերը:
Համայնքները, որտեղ մեկից ավելի թեկնածու կա, Լոռու մարզի Դեբետն է, որտեղ չորս թեկնածու կա, այդ թվում՝ գյուղի դպրոցի ուսուցիչն ու մշակույթի տան տնօրենը, և Արարատի մարզի Նորամարգը, որտեղ երեք թեկնածու կա, որոնցից մեկը կրկին ուսուցիչ է, մեկն էլ՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ:
Արագածոտնի մարզի Դդմասար համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանը, ով արդեն չորրորդ անգամ է մասնակցում ընտրություններին որպես թեկնածու, «Փաստ»–ի հետ զրույցում նշել է, որ առաջադրվել է միայն այն պատճառով, որ գյուղը ամիսներ անց խոշորացվելու է: Սա մի քանի ամիսների աշխատանք է լինելու իր համար, հակառակ դեպքում՝ չէր առաջադրվի: Նա նույնպես մնացել է առանց մրցակից:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան