Արփինե Հովհաննիսյանն ամերիկյան կողմի հետ քննարկել է համագործակցության նոր ձևաչափ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում Հ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի տնօրենի փոխտեղակալ Գրետչեն Բիրկլի հետ:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվող ծրագրերի կարևորությանը:
Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Երկուստեք կարևորվել է նաև համագործակցության նոր ձևաչափ, մասնավորապես օժանդակությունից անցում առևտրային հարաբերությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան