Իտալիան Մարտի 8-ը նշում է զանգվածային գործադուլներով
Իտալական արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ անցկացնելու մասին՝ աշխատող կանանց իրավունքների համար։ La Repubblica-ին հղում անելով՝ Life-ը գրում է, որ այն կանկացվի այսօր՝ Մարտի 8-ին։
«Այս տարի ևս արհմիությունը արձագանքել է մարտի 8-ին 24 ժամով գործադուլ անցկացնելու կոչին»,- գրել է թերթը։
Նշվում է, որ կանանց իրավունքների պաշտպանության գործողությունների պատճառով խոշոր երկաթուղիները և ավիաընկերությունները փոխել են թռիչքների ժամանակացույցը`անգամ դրանցից մի քանիսը չեղարկելով։ Հռոմում և Միլանում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը գրեթե ամբողջությամբ կասեցվել է, բացառությամբ առավոտյան և երեկոյան պիկ ժամերի։
Դպրոցներում ու համալսարաններում աշխատակիցները ևս միացել են գործադուլին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան