Փարիզին անհանգստացնում է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ռուսաստանին հզոր ուժ է անվանել, որին պետք է հարգել։ Սակայն նաև ավելացրել է, որ Մոսկվայի արտաքին քաղաքականությունը հարցեր է առաջացնում Փարիզի մոտ։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտնել է հեռուստաեթերի ընթացքում։
Արտգործնախարարը նշել է, որ Ֆրանսիային անհանգստացնում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում ու Ուկրաինայում։
«Մենք Ռուսաստանից սպասում ենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանը կլինի իր բարձրության վրա»,- ասել է Ժան-Իվ Լե Դրիանը: