Թուրքիան Սիրիայի տարածքում 170 հազարանոց փախստականների ճամբար է հիմնում
Թուրքիան Սիրիայում իր ազդեցության տակ գտնվող շրջաններում ընդհանուր առմամբ 170 հազար հոգու համար նախատեսված ճամբարներ է հիմնում:
«էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը:
Վերջինս նշել է, որ ճամբարները կառուցվելու են 9 տարբեր վայրերում: Դրանք տեղակայված են լինելու Սիրիայի՝ լարվածության թուլացման գոտի հայտարարված Իդլիբ նահանգում և «Եփրատի վահան» ռազմագործողության շրջանակներում փաստացի Թուրքիայի ազդեցության տակ հայտնված շրջաններում:
Աքսոյը հայտարարել է, որ Թուրքիան համապատասխան հումանիտար օգնություն է տրամադրում ռազմական գործողությունների շրջանում բնակվող խաղաղ բնակչությանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 2.5 միլիոնի
- Սիրիայի ՄԻՊ. Թուրքիայում սիրիացի կանանց են բռնաբարում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը