ԵԽԽՎ-ն ցնցված է Բելառուսում կատարված գաղտնի մահապատժի դեպքից
ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը ցնցված է Բելառուսում տեղի ունեցած մահապատժի դեպքից: Տարածած հայտարարության մեջ Վեհաժողովն ընդգծում է, որ այն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին գաղտնի պայմաններում:
Կիրիլ Կազաչոկը մահապատժի է դատապարտվելընտանեկան վեճի ժամանակ հարբած վիճակում իր երկու երեխաներին սպանելու համար:
«Մեկ անգամ ևս դեմ ենք արտահայտվում Բելառուսի դատական համակարգի կողմից մահապատժի վճռի կայացմանն ու մահապատժի իրականացմանը: Կիրիլ Կազաչոկի նկատմամբ մահապատժի կիրառումն առավել ցնցող է դարձնում այն փաստը, որ կատարվել է գաղտնի պայմաններում 2017-ի հոկտեմբերին, իսկ դրա մասին դատապարտվածի հարազատներին տեղեկացրել են վերջերս»,-ասված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
ԵԽԽՎ-ն ընդգծում է, որ մարդուն մահվան դատապարտելը դաժան և անմարդկային պատիժ է, որն այլևս ընդունելի չէ Եվրոպայում.
«Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ ուղղված Բելառուսի իշխանություններին. Անհապաղ վերացնել մահապատիժը ինչպես դե ֆակտո, այնպես էլ դե յուրե»: