Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ
Մարտի 16-ից 29-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին ըստ նախնական տվյալների, կմասնակցի 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ առաջնությունում Հայաստանը կներկայացնի 34 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգա նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ