Եգիպտոսում դատարանը մահապատժի է ենթարկել 10 ահաբեկիչների
Եգիպտոսի Գիզա նահանգի քրեական դատարանը մահապատժի է ենթարկել 10 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, վճիռը հաստատվել է երկրի գլխավոր մուֆտիի կողմից:
Եվս հինգ ծայրահեղականներ, որոնք անցնում են նույն գործով, դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ձևավորվել է անօրինական հանցավոր խումբ, որի նպատակն է հասարակական վայրերի վրա հարձակում իրականացնել՝ սպառնալով միասնական պետությանը, իրականացնել ահաբեկչական գործողություններ քրիստոնյաների ու երկրի զինված ուժերի ներկայացուցիչների նկատմամբ: