Վրաստանը և Ադրբեջանը ռազմական գերատեսչությունների համագործակցության պլան են ստորագրել
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը Բաքվում ստորագրել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների 2018 թվականի համագործակցության պլանը։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությա մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այնուհետ տեղի է ունեցել ընդլայնված ձևաչափով հանդիպում, որի շրջանակներում էլ ստորագրվել է 2018 թվականի համագործակցության պլանը։ Ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում եռակողմ ձևաչափով՝ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցությանը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ մեջ։
Մամուլի ծառայության տվյալներով, մարտի վերջին նախանշված է երեք երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին համաձայնագրի ստորագրումը։