Խաբարովսկում «Անօթևանների առանձնատուն» են հայտնաբերել
Խաբարովսկում մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների վերանորոգման ծրագիրը. դրանք նախկինում գտնվել են ՌԴ պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ծրագրի ընթացքում պետք է վերականգնվեն մի քանի մանկապարտեզներ, այդ թվում՝ Շերոնովի փողոցում գտնվող տունը, որը տեղի բնակիչները կոչում են «Անօթևանների առանձնատուն»: Երկհարկ առանձնատունը մի քանի տարի լքված էր: Արդյունքում տունը սկսել է փլվել, պատերին սկսեցին գրություններ հայտնվել, պատուհանները հանվել էին: Հետո այդ շինությունը գրավեցին անօթևանները:
Այժմ լքված օբյեկտի հարևանությամբ գործող թիվ 5 Գիմնազիան է, բնակելի տուն և ժամանակակից ֆիտնես-կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը