Տնտեսություն 13:30 12/03/2018 Հայաստան

Գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանում գինու համար խաղող չկա. Ավագ Հարությունյան

Հայաստանում գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, սակայն գինեգործներն այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնել՝  Հայաստանում խաղող չկա:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն ասաց, որ Հայաստանում 2017 թվականին գինու արտադրությունը 30 տոկոսով աճել է, գինեգործներն ակնկալում են, որ այս տարի նույնպես  նույնքան կաճի, սակայն Հայաստանում գինեգործության ամենակարևոր խնդիրն այն է, որ գինու համար  խաղող չկա:

«Խաղող չկա, կարծում եմ, որ այս տարի գինու խաղողի գինը կբարձրանա: Ներկայիս գինը բիզնեսի տրամաբանության մեջ է, բայց եթե այն բարձրանա 100 դրամով, դա արդեն գինեգործության համար ռիսկային է»,- ընդգծեց նա:  

Գինու ազգային կենտրոնի նախագահի խոսքով՝ ներկայումս Հայաստանի գինեգործությունը զարգացման առումով գտնվում է հեղափոխական փոփոխությունների սկզբում, պարզապես, ըստ նրա, կառավարությունը պետք է գինեգործների կողքին լինի: Նախ՝ կառավարության գերխնդիրն է տնկել խաղողի նոր այգիներ, եթե դա չարեց, ապա, ըստ Ավագ Հարությունյանի, «10 տարի հետո մենք ոչինչ  չենք ունենա»:

«Կառավարությունը պետք է շարժվի գինեգործության աճի տեմպին համապատասխան և խրախուսի խաղողի այգիների տնկումը: Բացի այդ, պետք է փորձի հողերի միավորման ինտենսիվ քաղաքականություն վարել, քանի որ Սփյուռքից մեծ թվով ներդրողներ կան, որոնք ուզում են 20 հեկտարանոց այգիներ հիմնել, բայց նման տարածքներ չկան: Այսինքն՝ կառավարությունը պետք է հողերի ճիշտ վարման մեխանիզմներ գտնի և գյուղացիներից վերցնի չմշակվող հողերը»,- նշեց գինեգործը:

Այսպիսով, ըստ նրա, այսօր խաղողագործությունը զարգացնելու բազմաթիվ ծրագրեր կան, բայց դրա համար անհրաժեշտ են 20-30 հա, նույնիսկ՝  80-100 հա հողատարածքներ, որոնք թեև Հայաստանում կան, սակայն 1991 թ-ից հետո մարդիկ այդ հողերի վրա ոտք չեն դրել:

«Դրանք գտնվում են Երևանից 10-15 կմ հեռու: Հազարավոր հեկտարներով հողեր չեն մշակվում, հիմա կառավարությունը պետք է շատ արագ գոնե գոտիավորի այդ հողերը, 1000-2000 հա-ի չափով հողերը միավորի, քանի որ կան բիզնես ծրագրեր, մարդիկ ուզում են հեկտարներով խաղողի այգիներ հիմնել, բայց հող չեն գտնում:  Ուստի կառավարությունը պետք է այնպիսի նորմեր մշակի, պարզեցնի հողերի միավորման գործընթացը, որ եթե կողմերը համաձայն են իրենց հողերը միավորել, դրանք առանց քաշքշուկի միավորվեն»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը:

Այսպիսով, ըստ նրա, Հայաստանում գինեգործությունը լայն թափով զարգանում է, բայց Կառավարությունը պետք է դրա հետևից գնա, հակառակ դեպքում՝ ոլորտում խնդիրներ կառաջանան. «Պետությունը պետք է կանգնի գինեգործների կողքին»:

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ 2018-ի ընթացքում գինու արտահանման ծավալները զգալիորեն ավելացնել՝ հաշվի առնելով առկա շուկաներն ու այնտեղ մուտք գործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, Ավագ Հարությունյանը նշեց, որ առանց վարչապետի հանձնարարականի էլ ծավալներն ավելանում են, քանի որ կան օբյեկտիվ գործոներ, որոնք նպաստում են արտահանմանը և դա կառավարությունից կախված չէ կամ քիչ է կախված:

Այսօր, ըստ նրա, աշխարհը փորձում է հասկանալ՝ ինչ բան է հայկական գինին, հայկական խաղողը. «Սա վերջին 50 տարվա զարգացումների արդյունքն է: Այսինքն՝ համաշխարհային շուկան այնպես է զարգացել, որ եկել հասել է այս կետին և այժմ Հայաստանը գինու համար պետք է դիտարկել որպես հեռանկարային շուկա: Կառավարությունը պետք է այս պահն օգտագործի, ճիշտ գնահատի իրավիճակը և գինեգործներին, խաղողագործներին մենակ չթողնի»։

Միաժամանակ Ավագ Հարությունյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ Կառավարության,  ներկայիս կառավարությունը գինեգործներին աջակցելու համար որոշ քայլեր ձեռնարկել է, բայց տեմպերը, մեխանիզմները, որ թույլ կտա Հայաստանին առաջ գնալ, բավարար չեն:

Նա  նաև ասաց, որ հայկական գինիների որակը կտրուկ բարձրացել է, արտադրության ծավալների ավելացումն էլ պայմանավորված է հայկական գինիների պահանջարկով. «Որակը բարձրացել է, քանի որ հայկական գինու հանդեպ վերաբերմունքն է փոխել, դրսում մեր գինիները նախընտրում են և այսօր վստահ կարող ենք ասել՝ վրացական գինիներն իրենց որակով մեզ մրցակից չեն, արևելյան Եվրոպայի գինիները նույնպես մրցակից չեն: Որակի առումով բարձրացել ենք լուրջ նիշի, եթե խաղողի այգիներ լինեն, ապա լուրջ արդյունքներ կունենանք»։

Ավագ Հարությունյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ՝ նշելով, որ առաջին հերթին գյուղացիներին մտահոգում է այն, որ այս տարի ջրամբարները լցված են կիսով չափ, իսկ դա նշանակում է՝ ոռոգման ժամանակ գյուղացիները խնդիրներ կունենան:

«Ձմեռը բարենպաստ է գյուղատնտեսության համար, պարզապես սակավաջուր տարի է,  իսկ ջրի խնդիրը  լուրջ մարտահրավեր է ոչ միայն գյուղատնտեսության, այլև բնապահպանության համար, քանի որ չի բացառվում, որ այս տարի էլ Սևանից շատ ջուր բաց թողնեն»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես այդ խնդիրը լուծի, ռեսուրսները ռացիոնալ օգտագործի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}