Աշխարհի բոլոր երկրները, առաջին հերթին Թուրքիան, պետք է ճանաչեն հայ ժողովրդի Ցեղասպանությունը. Վայնբերգ
Երևանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:
Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։
ՌԴ ԴԺ ԴԽ անդամ Ալեքսանդր Վայնբերգը նշել է, որ տարիներ առաջ խորհրդային բանակում ծառայելիս ունեցել է հայ ընկերներ, ովքեր նրան առաջին անգամ պատմել են Հայոց ցեղասպանության մասին և հավելել.
«Զարմացել էի, որ այդքան երիտասարդ, բայց լավ գիտեն սեփական ժողովրդի պատմությունն ու մեծ ցավ են ապրում։
Կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները, առաջին հերթին Թուրքիան, պետք է ճանաչեն հայ ժողովրդի Ցեղասպանությունը։ Աստված տա, որ այն երբեք չկրկնվի»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ