Մոսկվան և Անկարան որոշ տարաձայնություններ ունեն. Չավուշօղլու
Ռուսաստանը և Թուրքիան որոշակի տարաձայնություններ ունեն, սակայն դա նորմալ է։ Մոսկվան և Անկարան շարունակում են երկխոսությունը, որում շահագրգիռ են երկու կողմերն էլ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք Սևծովյան և մյուս շրջաններում սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։ Հնարավոր է՝ մենք որոշ տարաձայնություններ ունենք, սակայն դա լիովին նորմալ գործընթաց է։ Մենք շարունակում ենք երկխոսությունը և շահագրգռված ենք այդ հարցում,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նախարարը նշել է, որ պետք է շարունակել համագործակցությունն ահաբեկչության դեմ և հավելել, որ շնորհիվ ներդրված ջանքերի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական փոփոխություններ են նկատվում։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները