Հասարակություն 13:39 14/03/2018 Հայաստան

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք. վարչապետ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:

Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:

Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության  աճ: Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք: Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական:

Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև:

Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել:

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ  կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը: Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը:

Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական շենքի բակում այսօր մարդու իրավունքների, պարտականությունների, արժեքային համակարգի, պատասխանատվության վերաբերյալ դասախոսությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}