Հայտնի են աշխարհի ամենաերջանիկ երկրները
Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորում է Ֆինլանդիան: 2017-ի տվյալները հրապարակել է Երջանկության հետազոտման ինստիտուտը թվիթերյան իր էջում:
Ցանկի երկրորդ և երրորդ տեղերում են Նորվեգիան, Դանիան: Երջանիկ երկրների ցանկում հիմնական եվրոպական երկրներն են: Թոփ տասնյակում ներառվել են նաև Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան:
Ռեյթինգային աղյուսակը կազմելիս հետազոտողները հաշվի են առել այն ցուցանիշները, ինչպես օրինակ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, գործազրկությունը, գնաճը:
Finland is the happiest country in 2018! #Finland #Happiness2018 @HappinessRpt pic.twitter.com/jylIjbFomW
— Happiness Research (@Happi_Research) March 14, 2018