ԵԽԽՎ-ն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն կկատարեն Ադրբեջանի նախագահական ընտրություններում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն կիրականացնեն Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարն է Կորիեն Յոնկերը:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդով հայտնել է, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի 33 հոգուց, որը Բաքու կժամանի ապրիլի 10-ին:Այս մասին հայտնում է APA-ն:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկելու Ադրբեջան: Օրերս տարածված հայտարարության մեջ ասվում է, որ որևէ պատգամավոր, որ կորոշի սեփական նախաձեռնությամբ դիտարկել Ադրբեջանի ընտրությունները, իրավունք չունի խոսել Եվրոպական խորհրդարանի անունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին