Երևան-Սարատով չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Երևանից Սարատով թռչող օդանավը վատ եղանակի ու տեսանելիության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում: Այս մասին ասված է «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ: Օդանավը թռիչքը կիրականացնի մոսկովյան ժամանակով 13:30-ին:
Սարատովի օդանավակայանում խիտ մառախուղի ու վատ եղանակի պատճառով թռիչքներ ու վայրէջքներ չեն իրականացվում: Հետաձգվել են նաև Սամարայից, Սանկտ Պետերբուրգից դեպի Սարատով չվերթները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին