Լոնդոնն ու Փարիզը՝ աշխարհում ամենաշատ լուսանկարված քաղաքներ
Կազմվել է աշխարհի ամենաշատ լուսանկարվող քաղաքների վարկանիշը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, այս ցուցակը գլխավորում է Լոնդոնը: Ինստագրամի օգտատերերը Լոնդոնից 90 միլիոն լուսանկար են տեղադրել ցանցում, 76 միլիոն լուսանկարներով երկրորդ տեղում Փարիզն է:
Առաջատարների եռյակն ամփոփում է Բարսելոնան՝ 34 միլիոն ցուցանիշով: Չորրորդ տեղը զբաղեցնող Մոսկվայում 33 միլիոն լուսանկար է արվել, հինգերորդ տեղում Բեռլինն է՝ 26 միլիոն, վեցերորդում՝ Հռոմը՝ 16 միլիոն լուսանկարներով: Թոփ տասնյակում են նաև Մադրիդը, Ամստերդամը, Անկարան ու Պրահան:
Լոնդոնի տեսարժան վայրերից ամենամեծ հեղինակությունը վայելում է Բիգ-Բենը՝ այն ավելի քան 2 միլիոն լուսանկարներում կա, «սիրո քաղաք» Փարիզում՝ Ելիսեյան դաշտերը (5,5 միլիոն լուսանկար), Էյֆելյան աշտարակը (4 մլն):