Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Սիրիայում, անդրադարձ է եղել նաև Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Սիրիայի հետ կապված՝ Մակրոնը իր լուրջ մտահոգությունն է հայտնել նաև Արևելյան Գուտայում և Աֆրինում տիրող իրավիճակի առիթով: Նա կոչ է արել Ռուսաստանին՝ անել հնարավոր ամեն ինչ՝ զինված պայքարը դադարեցնելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերին վերջ տալու համար:
Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և սուվերենության սկզբունքներին՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Նա կոչ է արել արդյունավետ կերպով և հնարավորինս արագ իրականացնել Մինսկի համաձայնագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց