ԵՄ-ն ցանկանում է ուրվագծել Բրիտանիայի հետ ապագա գործընկերության հեռանկարները
Եվրամիությունը ցանկանում է Brexit-ից հետո անցումային շրջանում Մեծ Բրիտանիայի հետ իրենց ապագա գործընկերության հարցով պայմանավորվածություն ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Հարաբերությունների անցումային շրջանը սկսվելու է Brexit-ից հետո, ինչպես ակնկալվում է՝ 2019 թ. մարտի 30-ից: Եվրահանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ տրանզիտ շրջանը կձգվի մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը:
Այդ անցումային շրջանում մենք պետք է վերջնական տեսքի բերենք մեր ապագա հարաբերությունները: Այդ շրջանը կլինի կարճ, այդ պատճառով մեր ապագա գործընկերության շուրջ բանակցություններն ինտենսիվ կլինեն: