Պատժված դատախազների մասին
2017թ. ընթացքում ՀՀ դատախազության համակարգից իրենց անձնական դիմումների համաձայն ազատվել է 37 դատախազ, որոնցից 20-ը՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Նույն ժամանակահատվածում դատախազի պաշտոնում նշանակվել է 42 անձ, որոնցից 22-ը ՀՀ արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ են, 19-ը՝ նախկին քննիչներ, իսկ 1-ը՝ 5 տարվա իրավաբանի ստաժով գիտությունների թեկնածու է: Այսօր նման տվյալներ է հրապարակել Գլխավոր դատախազությունը:
Ըստ աղբյուրի, 2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է 58 ծառայողական ուսումնասիրություն՝ 64 դատախազի նկատմամբ: 16 դատախազի նկատմամբ hարուցվել է 16 կարգապահական վարույթ: Տույժի է ենթարկվել 13 դատախազ, որոնցից 6-ի նկատմամբ նշանակվել է «դիտողություն», իսկ 7-ի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
2017թ. ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 223 միջնորդություն, որոնցից 127-ը նախաքննության մարմնի, 96-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ: 91 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 18-ը նախաքննության, 73-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից: Նախաքննության մարմնի 1 և հետաքննության մարմնի 6 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մանրամասները՝ գլխավոր դատախազության պաշտոնական էջում: