Ամերիկացուն թույլ չեն տվել ամուսնանալ իր նոութբուքի հետ
ԱՄՆ դաշնային դատարանը մերժել է սեփական նոութբուքի հետ ամուսնանալ երազող տղամարդու հայցը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Դատավոր Դևիդ Նաֆֆերը Քրիս Սեվիերի հայցը չի դիտարկել: Սեվիերը հայտարարել էր՝ եթե օրինականացնում են միասեռ ամուսնությունները, ապա իրեն պետք է թույլ տան ամուսնանալ սեփական համակարգչի հետ: Նա այս հայցի մեջ ներառել է նաև Ջոն Գանտեր-կրտսերի և Ուիթնի Կոուլի հայցը, ովքեր պոլիգամ ամուսնության իրավունք էին պահանջում:
Սեվիերը հայց է ներկայացրել Յուտա նահանգի գլխավոր դատախազի, շրջանային քարտուղարի և նահանգապետի դեմ, ովքեր թույլ չեն տվել իրեն՝ օրինականացնել իրենց հարաբերությունները համակարգչի հետ:
Դատավոր Նաֆֆերն իր որոշումը հետևյալ կերպ է մեկնաբանել, որ Սեվիերի նպատակը ոչ այնքան նոութբուքի հետ ամուսնության իրավունքն է, որքան իր երկրի ողջ տարածքում միասեռ ամուսնությունների օրինականացման իրավունքի չեղարկումը:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ թեպետ հայցատուի նոութբուքի 15 տարին լրացել է, սակայն նա չի կարող ամուսնությանն իր համաձայնությունը տալ: Սեվիերը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել այս որոշումը: Նա նմանատիպ հայցեր է ներկայացրել նաև մի քանի այլ նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան