Հայաստանում այժմ կատարվում է իշխանության «չինովնիկացում». քաղաքագետ
Մեծ է հավանականությունը, որ Հայաստանի ապագա վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը: Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ասելով, որ դատում է եղած ինդիկատորներից:
«Մենք մոտենում ենք Հայաստանում երկրի կառավարման համակարգի սխեմայի փոփոխության, արդեն ունենք նախագահ, ում ընտրել է խորհրդարանը, ընտրվելու է վարչապետ, ով ղեկավարելու է երկիրը: Կարծում եմ՝ կարևոր է ոչ միայն անձը, այլև կառավարման սխեման, դա միանգամից չի հանգեցնի փոփոխությունների՝ անմիջապես ընտրություններից հետո, այն կարող է ընդհանրապես փոփոխությունների չբերել, բայց հաստատ է, որ իշխանության նոր փոխդասավորության կբերի»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն աշնանը պարզ կլինի՝ զարգացումները որ ուղղությամբ կգնան:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում այժմ կատարվում է իշխանության «չինովնիկացում». «Հիշեք՝ երկու տարի առաջ ով էր մեր վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները, այդ ամենը փոխվում է, սա մշտական գործընթաց է: Դա կշարունակվի իհարկե: Կարո՞ղ են այս գործընթացի ընթացքում հակասություններ չառաջանալ, իհարկե՝ ոչ, դրանք հիմա էլ կան, համակարգի ներսում եղած գործընթացներ են, մենք դրանք տեսնում ենք, երբ ինչ-որ մեկը փոխվում է, օրինակ՝ ԱԺ նախագահը, վարչապետը»:
Անդրադառնալով ՌԴ-ում կայացած ընտրություններին՝ Իսկադարյանը նշեց, որ գոյություն չունեին մարդիկ, ովքեր կասկածում էին, որ Պուտինը կվերընտրվի: Նրա խոսքով՝ այստեղ երկրի ներսում ու դրսում քաղաքականության որոշակի ժառանգականությունը կպահպանվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան