«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան
Աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման համար և Հայաստանը պատրաստ է առավել խոր ու գործընկերային հարաբերությունների զարգացման իբերիկ երկրների հետ: Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մ Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոայի հետ հանդիպմ,ան ժամանակ:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խորհրդարանական համագործակցության խթանմանը: Այս համատեքստում կարևորել է միջխորհրդարանական հարթակներում երկխոսության ակտիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է այս հարցում Կոլումբիայի իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին և ընդգծել, որ հայկական կողմն ակնկալում է Կոլումբիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ զերծ ադրբեջանական ապակառուցողական ազդեցությունից:
Կողմերն անդրադարձել են նաև Կոլումբիայում առկա ներքաղաքական զարգացումներին, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց