Կինոյի VIP տոմս գնած բրիտանացին բազկաթոռի տակ է մնացել ու մահացել
Բրիտանական Բիրմինհեմի բնակիչը, ով կինոյի VIP տոմս էր գնել, բազկաթոռի տակ է մնացել, չկարողանալով դուրս գալ՝ որոշ ժամանակ անց մահացել է սրտի կաթվածից: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Ֆիլմի ավարտին տղամարդու ձեռքից հեռախոսն ընկել է բազկաթոռի տակ, նա փորձել է հեռախոսը բարձրացնել: Երբ նա թեքվել է դեպի ներքև, նրա գլուխը մնացել է բազկաթոռի էլեկտրական՝ առաջ շարժվող ոտնատեղի տակ:
Տղամարդուն կարողացել են դուրս բերել միայն բազկաթոռի ոտնատեղը կոտրելուց հետո: Տուժածը սրտի կաթվածով հոսպիտալացվել է: Կաթվածի պատճառը ուժեղ խուճապն է եղել: Բժիշկները կարողացել են նորից վերականգնել նրա սրտի աշխատանքը, սակայն մեկ շաբաթ անց բրիտանացին հիվանդանոցում մահացել է:
Իշխանությունները զբաղվում են այս միջադեպի քննությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան