Կրասնոյարսկում աշակերտներին գնահատական չեն նշանակում
Կրասնոյարսկում 16 միջնակարգ ուսումնական հաստատություններում աշակերտներին ավանդական թվանշան-գնահատականները չեն նշանակվում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Երեխաները մասնակցում են կրթական խաղերի, որոնց ժամանակ էլ ամրագրվում են անձնական և մետառարկայական արդյունքները»,- ասել են կրթության քաղաքային վարչությունում:
Յուրաքանչյուր դասաժամի ավարտին ուսուցիչը մեկնաբանություն է թողնում՝ առարկայի յուրացման հարցում աշակերտի հաջողությունների և խնդիրների մասին, հետո նրան առաջադրանք տալիս:
Այդ մեկնաբանությունը տեսնում են միայն աշակերտն ու իր ծնողները: Յուրաքանչյուր քառորդի ավարտին ուսուցիչները ժողով են անցկացնում աշակերտների հետ և խմբագրում կրթական ծրագիրը:
Ավանդական հինգբալանոց համակարգից հրաժարվելու պատճառն, ըստ պատասխանատուների, վախերն են, որոնք խանգարում են աշակերտներին՝ ներգրավվել ուսումնական պրոցեսի մեջ, դրանք ուսման նկատմամբ հակակրանք են առաջացնում, փոխանակ ստիպեն երիտասարդներին՝ իբրև օրինակ ընդունել գերազանց առաջադիմություն ունեցողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան