Ճապոնիայի արտգործնախարարը Լավրովին ծննդյան օրվա առթիվ տորթ է նվիրել
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն շնորհավորել է իր ռուս գործընկերոջը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ծննդյան օրվա առթիվ՝ նվիրելով նրան ֆուտբոլային գնդակի տեսքով տորթ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտգործանախարարությանը:
«Լավրովի այցը Տոկիո տեղի է ունենում նրա ծննդյան օրը: Ճապոնացի նախարարը ջերմ շնորհավորել է ռուս գործընկերոջը, իսկ աշխատանքային ճաշն ավարտվել է ֆուտբոլային գնդակի տեսքով տոնական տորթով»,- նշված է ՌԴ ԱԳՆ Twitter-ն էջում:
Ի պատասխան Լավրովն էլ Ճապոնիայի իր գործընկերոջը նվիրել է 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։