Ռուսական ճանապարհներին անվարորդ մեքենաներ կհայտնվեն
Դաշնային ճանապարհային գործակալությունը՝ «Ռոսավտոդոր»-ը, ծրագրում է գարնանը կամ ամռանը ռուսական ճանապարհներին կազմակերպել անվարորդ տաքսիների փորձնական երթևեկություններ: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:
Անվարորդ տրանսպորտի զարգացմանը միտված «Քարավան» նախագիշը «Ռոսավտոդոր»-ը մշակում է 2016 թ. սկզբից: Դրա հիմքում ընկած է ֆինն մասնագետների փորձը, ովքեր Լապլանդիայում փորձարկում էին անվարորդ մեքենաների համար նախատեսված մայրուղին:
Նախնական տվյալներով՝ անվարորդ մեքենաների առաջին երթևեկումը՝ «Քարավան» նախագծի շրջանակներում, տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսին: 2019-2021 թթ. որոշ ճանապարհների վրա կկազմակերպվի այս անվարորդ մեքենաների մշտական երթևեկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան