Հասարակություն 18:12 21/03/2018 Հայաստան

Անտառների միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը կարևորվել են ոլորտի զարգացման ծրագրերը

Այսօր՝ Անտառների միջազգային օրվա առիթով, ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում, որի առանցքում կոմիտեի կողմից մշակված անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունների ներկայացումն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն, իր ողջույնի խոսքում ընդգծելով այն,  որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների արդյունավետ օգտագործումը համարվել են գերակա խնդիրներ, նշել է, որ վերոնշյալ աշխատանքների կատարման համար արդեն իրականացվել և իրականացվելու են մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

«Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, իրականացվելիք ծրագրերը՝ ճշգրտված: Անտառների վերականգնման, պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները միշտ են կատարվել: Մենք ընտրել ենք այնպիսի ուղի, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որով հնարավոր լինի առավելագույնս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները: Անտառների կայուն կառավարման և պահպանության ոլորտում ներդրվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ և գործիքակազմ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անել այն, ինչ մինչ այժմ անկատար էր կամ թերի կատարված»,- ասել է Մանուկյանը և հավելել. «Ճիշտ գիտակցելով անտառների նշանակությունը, հաշվի առնելով այն, որ անտառը կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն է, չպետք է ջանք խնայել անտառների կայուն կառավարման և պահպանության համար: Մանուկյանը նաև ընդգծել է, որ անտառի պահպանմամբ է պայմանավորված առողջ կենսակերպի ապահովման հարցը։ Գնահատում ենք ոլորտով հետաքրքրված միջազգային և հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը և ակնկալում ավելի լայն համագործակցության շրջանակ: Նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ պատրաստակամ ենք քննարկել անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած առաջարկ, աշխատելու ենք թափանցիկ և տեսանելի բոլորի համար: Ոլորտի առջև դրված անելիքները հստակեցված են, բարեփոխումների մեկնարկը՝ տրված»:
  
Շնորհավորելով ներկաներին Անտառների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երախտիքի և շնորհակալական խոսք է ուղղել բոլոր նրանց, ովքեր սրտացավ վերաբերմունք են ունեցել անտառների պահպանության հարցում՝ սկսած շարքային քաղաքացիներից, վերջացրած միջազգային կազմակերպություններով և ոլորտի պատասխանատուներով։

Բնապահպանության նախարարն օրը պատեհ առիթ է համարել նաև ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև կայուն անտառկառավարման սկզբունքների ներդրման ուղղությամբ արդեն մեկնարկած միջոցառումների մասին խոսելու համար։

«ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է պետական այլ կառույցների, միջազգային կազմակերպությունների և հասարակության լայն շերտերի հետ միասին կյանքի կոչել ծրագրեր, որոնք կապահովեն անտառների առավել արդյունավետ պահպանությունը։ «Անտառների պահպանությամբ՝ զարգացում» սկզբունքը լինելու է մեր կողմից որդեգրած ոլորտի քաղաքականության հիմքում, որն ընդգրկելու է ոչ միայն բնության հատուկ պահպանվող տարածքներն, այլև բոլոր անտառները»,- նշել է Ա. Մինասյանը և դրա համատեքստում կարևորել նաև  հսկողության և վերահսկողության գործառույթը, որի ուժեղացման նպատակով նախաձեռնվել են օրենսդրական համալիր փոփոխություններ։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ իր ելույթում նշել է, որ անտառների պահպանությունը, պաշտպանությունը և վերարտադրությունը մշտապես գտնվում են կառավարության ու բոլորի ուշադրության կենտրոնում:

«Ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարությունն ակտիվորեն համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Բնության համաշխարհային հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ: Նրանց անմիջապես մասնակցությամբ պայմանավորված են եղել նաև մեր հաջողությունները: Պետք է նշել, որ նախարարությունը միշտ կարևորել է թափանցիկ աշխատանքը և սերտորեն համագործակցել է նաև ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ների հետ և նրանց կողմից ստացել մշտական աջակցություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ շուրջ մեկ տարի առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը հաստատվել է 2017-ի նոյեմբերին, իսկ արդեն դեկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվել է Անտառային պետական կոմիտեն:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի խորհրդատու Սիրանուշ Գալստյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ կարևորելով անտառային ոլորտում կատարվելիք փոփոխությունները։

Ներկաները հնարավորություն են ունեցել նաև անտառային ոլորտում առկա  խնդիրների  վերհանման, Անտառային պետական կոմիտեի կողմից այդ խնդիրների լուծման և առաջիկա անելիքների մասին պատմող ֆիլմ դիտել։ Ֆիլմում մատնանշված փոփոխությունների առավել առարկայական և ամբողջական նկարագրին միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել հետևել  անտառային պետական կոմիտեի կողմից մշակված անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի ներկայացման ընթացքում։

Միջոցառման ավարտին Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի կողմից արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրերի են արժանացել համակարգի մի շարք աշխատակիցներ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}