Հայ գիտնականը դարձել է Թագավորական քիմիական միության պատվավոր անդամ
Լոնդոնում տեղի է ունեցել Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Յուրի Հովհաննիսյանին Թագավորական քիմիական միության պատվավոր անդամի վկայականի հանդիսավոր հանձնումը: Նա Ռուսաստանի գիտությունների ակդամեիայի թղթակից անդամ է:
Նա պատվավոր անդամի կոչմանն արժանացել է գերծանր տարրերի հետազոտության գործում ունեցած ավանդի համար: Այս մասին տեղականում ենք Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պաշտոնական էջից:
Նշենք, որ Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։
Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը անվանվել է նրա անունով։
Թագավորական քիմիական միությունը (Royal Society of Chemistry, RSC) Մեծ Բրիտանիայում գործող գիտական հանրություն է, որի նպատակը քիմիայի զարգացումն է: Կազմակերպությունը զբաղվում է գիտական հետազոտություններով, հրապարակում է ամսագրեր և գրքեր, ստեղծում է տվյալների բազա, անցկացնում է համաժողովներ, սեմինարներ և սիմպոզիումներ, ինչպես նաև իրավունք ունի ընտրելու քիմիայի բնագավառի՝ աչքի ընկնող ձեռքբերումները:
Հարակից հրապարակումներ`
- Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում
- Մենդելեևի պարբերական աղյուսակի չորս նոր տարրերից մեկը կանվանակոչվի ի պատիվ հայազգի գիտնականի
- Մենդելեևի աղյուսակը լրացվել է նոր քիմիական տարրերով
- ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՆԱՔ
- ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է