ԱՄՆ ավիաբազա մուտք գործելիս պայթել է պրոպանով բալոն տեղափոխող մեքենան
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ավիաբազա մուտք գործելիս պայթել է ավտոմեքենան, որը պրոպանով բալոններ էր տեղափոխում: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Վարորդն, ըստ որոշ տվյալների, դիտավորությամբ է բալոնների պայթյուն կազմակերպել, երբ մոտեցել է ավիաբազայի դարպասներին: Միջադեպի հետևանքով նա մահացել է: Այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ներկա դրությամբ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ավելի վաղ Իտալիայում՝ Կատանիայում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է մահացել: