Մոլդովայի դեսպանը վերադարձել է Մոսկվա
Մոլդովայի դեսպան Անդրեյ Նեգուցան վերադարձել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Այսօրվանից նա անցնում է դեսպանի իր պարտականությունների իրականացմանը»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Դեկտեմբերին Մոլդովայի ԱԳՆ-ն Քիշինև է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: Այս որոշումը մեկնաբանվել էր Ռուսաստանում մոլդովացի քաղաքական գործիչների նկատմամբ «ոտնձգություններով» ու «ահաբեկմամբ»:
Թե կոնկրետ ինչ դրվագների մասին է խոսքը, գերատեսչությունում չեն մեկնաբանել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան