Շենգավիթի թաղապետից դժգոհ էն. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանից դժգոհ են ոչ միայն Շենգավիթի բնակիչները, այլև՝ թաղապետարանի աշխատակիցները։
«Թաղապետը տեղյակ չէ ոչ միայն բնակիչների հոգսերից, այլև թաղապետարանի աշխատանքներին է մատների արանքով նայում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս ընկերական մի հավաքույթի ժամանակ անդրադառնալով իր պաշտոնանկության մասին խոսակցություններին, Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե անգամ ազատվի աշխատանքից, ապա հաստատ իր փոխարեն թաղապետ է դառնալու իրենց մտերիմներից մեկը։ «Նշանակումները մենք ենք կատարում». քեֆի սեղանի շուրջ հայտարարել է Շենգավիթի թաղապետը։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրն է»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօպրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ