Հասարակություն 19:47 23/03/2018

Սերժ Սարգսյանը՝ Վազգեն Մանուկյանին. Երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն է Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել է հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով Նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը և շնորհակալություն հայտնել Նախագահին՝ այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու և լուծումներ առաջարկելու հնարավորության համար: Հանրային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը և փորձը հաշվի առնելով` ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք նախորդ տարիներին քիչ չեն եղել և նշել, որ դրանք շատ օգտակար են ու լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու և բանավիճելու: Նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդի գրեթե 10-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել անցած տասը տարիներին կատարված աշխատանքի համար:

«Մենք, իրոք, միասին երկար ճանապարհ ենք անցել, և մեր հասարակության հասունացման ու հասարակական կյանքի ճիշտ կազմակերպման գործում Հանրային խորհուրդը շատ լուրջ դերակատարություն է ունեցել: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ես հիշում եմ, որ ստեղծումից որոշ ժամանակ՝ հավանաբար երկու կամ երեք տարի անց, պարոն Մանուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա ասաց՝ մի՞գուցե չշարունակենք աշխատանքը, մի՞գուցե այն արդյունավետ և տեսանելի չէ: Ես ամենայն համոզվածությամբ ասացի, որ միգուցե տեսանելի չէ շատերի համար, բայց օգտակար է առաջին հերթին ինձ և նաև մեր հասարակության համար: Դա այդ թեմայով մեր վերջին խոսակցությունն էր: Այնուհետև խոսակցությունները գնում էին այլ բանի մասին՝ իսկ մի՞գուցե անհրաժեշտություն կա, որպեսզի սահմանադրական կարգավիճակ տանք Հանրային խորհրդին, օրենք ընդունենք և այլն: Եվ այսօր կարող եմ ասել, որ այդ խնդիրները լուծված են և լուծված են լավ ձևով:

Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին, որովհետև հրատապ լուծում պահանջող խնդիրների արծարծումն արդեն իսկ նշանակում է պետությանը սատարել, որովհետև այդ խնդիրներն ու հարցերն արծարծվում են, որպեսզի վաղը, մյուս օրը ավելի լավ լինի, այլ ոչ թե արդյունք են չարության, արդյունք են իրականությունը միտումնավոր չհասկանալու ու չտեսնելու: Այս տարիների ընթացքում Հայաստանի հասարակական կյանքում չի եղել գեթ մեկ հարց, որի շուրջ Հանրային խորհուրդը կարծիք չհայտներ, որի շուրջ քննարկումներ, առաջարկություններ չլինեին: Ավելին՝ խորհուրդն իր նախաձեռնություններով բազմաթիվ հարցեր է քննարկել, բազմաթիվ լուծումներ է առաջարկել: Ես չեմ ասում, որ դրանք բոլորը մենք վերցրել և օգտագործել ենք կամ բոլոր քննարկված հարցերի շուրջ ձևավորված ձեր կարծիքը մեզ համար եղել է միանշանակ, բայց կարևորը՝ ձևակերպվել են խնդիրներ: Ինչպես գիտնականներն են ասում՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն շատ ճիշտ ձևակերպել: Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա այն չի կարող լուծում ունենալ: Մաթեմատիկայում դա շատ հստակ երևում է:

Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված Հանրային խորհրդի գործունեության և կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը եղել է մեր համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան շարժման ընթացքում առանցքային գործիչ, բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: Ցավոք, մինչև հիմա, և ես կարծում եմ տևական ժամանակ, շատ մարդկանց համար այս պաշտոնները այլ նշանակություն ունեն: Հասկանու՞մ եք՝ նրանք դա ընկալում են որպես վայելքի, ինչ-ինչ խնդիրներ լուծելու հնարավորություն: Շատերը չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: Դա առաջին հերթին ծառայություն է՝ կամավոր ծառայություն հայրենիքին: Իհարկե, բազմաթիվ պատեհապաշտներ կան տարբեր պաշտոններում, բազմաթիվ մարդիկ կան, որոնց նպատակներն այլ են, բայց իսկական կոչումը բոլորովին այլ պետք է լինի: Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու նաև մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով Հանրային խորհուրդը գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր Հանրային խորհուրդը կայացել է. կայացել է որպես մեր հասարակական կյանքում առկա հակասությունները քննարկելու և այդ կնճիռները հարթելու մի շատ կարևոր հարթակ: 10 տարի առաջ 2008 թվականին մենք շատ լուրջ մարտահրավերների էինք բախվել: Բոլորդ հիշում եք այդ ժամանակահատվածը: Եվ այսօր մենք գոնե կարող ենք խոսել արդեն ուրիշ Հայաստանի մասին: Մենք ձեզ հետ միասին շատ ջանք ներդրեցինք, որպեսզի թշնամությունը գոնե ինչ-որ չափով մեղմանար և մնար քչերի կա՛մ սեփականությունը, կա՛մ մոտեցումները: Եթե հիշում եք՝ տասը տարի առաջ, երբ միացնում էինք հեռուստացույցը, առաջին հաղորդումներն այն մասին էին, որ՝ Եվրոպայի խորհուրդը սա որոշեց, Եվրոպայի խորհուրդը նա որոշեց, վաղը մեզ պատժելու են, մյուս օրը տանելու են Եվրոպական դատարան և այլն: Փառք Աստծո, այսօր մի վիճակում ենք, երբ ամբողջովին ընդունվում ենք և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի կողմից: Եվ սա մեր հասարակության ամենամեծ ձեռքբերումն է: Երբ միջազգային տրամաչափի վերլուծաբանները խոսում են այն մասին, որ Հայաստանին հաջողվեց լինել լավ գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար, կարծում եմ, սա նաև ձեր կողմից կատարված աշխատանքի գնահատականն է: Մենք հաջողությամբ բարեփոխել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և հիմա գտնվում ենք անցումային՝ վերջին փուլում:

Իհարկե, պարոն Մանուկյանն ասաց, որ դեռևս նույնիսկ ինքը չգիտի՝ դա լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենալու: Ես ուզում եմ մի հռետորական հարց տալ Վազգեն Մանուկյանին և ձեզ՝ իսկ երբ սկսում էիք ղարաբաղյան շարժումը, վստա՞հ էիք, որ ամեն ինչ լավ է լինելու, գիտեի՞ք բոլոր դժվարությունների մասին»,-հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին և ընդգծել, որ ամեն ինչ արվելու է երկրում կայացնելու խորհրդարանական ժողովրդավարությունը, որը նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի հասարակական կյանքում և այդպիսով նաև Հանրային խորհրդի համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ և նախաձեռնողական աշխատանք:

Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ներածական խոսքում արծարծված թեմաներին՝ տնտեսության մեջ ազատ մրցակցության ապահովման, կրթական համակարգի բարելավման, դատական համակարգի անկախության ապահովման և մի շարք այլ ուղղություններով պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, խոսել արձանագրված որոշակի հաջողությունների, դեռևս առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:













Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»
Հայուհի Պամելա Նարիմանյանը՝ Պամ Ռաբբիտը ճանաչվել է Չեխիայի «Տարվա լավագույն երգչուհի»։ Այս մասին տեղեկացնում է «Օրեր»-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:03
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
Այսօր` մայիսի 3-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
20:47
Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստոկհոլմում (Շվեդիա) մեկնարկել է ուշուի Եվրոպայի 2024 թվականի 19-րդ առաջնությունը։ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով․ Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը
 Կիրանցից ոստիկական զորքը շուրջ մեկ ժամ առաջ հեռացել է, թեև դեռ հերթապահող ոստիկաններ կան։ Չնայած այն բանին, որ երեկ ականազերծող խումբը...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։Այս մասին գրում է «Ազատությունը»։ Գյուղի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
19:43
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
 այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարարի հետ
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
19:20
Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը շնորհավորել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ գրելով․ «Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Դուք այդտեղ «կալցո» օպերացիայի մեջ եք, մենք էլ այստեղ՝ շրջափակված ենք տարբեր կողմերից»․ Սրբազանը հեռախոսազրույց ունեցավ Կիրանցի բնակչի հետ
Երբ թույլ չտվեցին մտնել Կիրանց, Բագրատ Սրբազանն ու Սուրեն Պետրոսյանը հեռախոսով կապվեցին կիրանցեցի տիկին Ալվարդի հետ, բարևներ փոխանցեցին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության`...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 3-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ «Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}