Beeline-ը և «Վեստա»-ն գործարկել են սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ
Beeline-ը «Վեստա» ընկերության հետ համատեղ գործարկում է սմարթֆոնների վաճառքի գործընկերային ծրագիր։ Ծրագրի շրջանակում հաճախորդները կկարողանան տարաժամկետ վճարման պայմանով գնել 30 000 դրամից սկսած արժողությամբ ցանկացած սմարթֆոն «Վեստա Արգավանդ» վաճառասրահում։
Ընկերության հասարակայանության հետ կապերի բաժնից հայտնում են, որ տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։
«Այս նախագիծն իրականացվում է «Կա-Կա-Չկա» սկզբունքի շրջանակում՝ հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ և ժամանակակից սմարթֆոններ, իսկ հավելյալ տոկոսների փոխարեն վճարել կապի համար։ Մեր նպատակն է այս պարզ և հարմար առաջարկը դարձնել հնարավորինս հասանելի բոլորի համար, և այժմ սմարթֆոն գնել ու միանալ մեր սակագնային պլաններից մեկին կարելի է Beeline-ի գրասենյակներից ու առցանց խանութից բացի նաև «Վեստա Արգավանդ» վաճառասրահում», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք կարևորում ենք հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը՝ հաճախորդների համար ավելի հարմար և հետաքրքիր առաջարկներ ներկայացնելու նպատակով: Նախագիծը սկսում ենք փորձնական ռեժիմում «Վեստա Արգավանդ» վաճառասրահում: Հաճախորդների հավանությունը ստանալուց հետո մենք կընդլայնենք նախագիծը «Վեստա»-ի բոլոր վաճառասրահներում», - նշել է «Վեստա» խանութ-սրահի Գլխավոր մենեջեր Հովհաննես Վահրամյանը։
Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի, ինչպես նաև «Սմարթ» փաթեթների վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
Հարակից հրապարակումներ`
- My Beeline Armenia հավելվածի օգտատերերն անակնկալներ կստանան ընկերության կողմից
- «My Beeline Armenia» հավելվածը ներբեռնվել ավելի քան 100 000 ագամ
- Անսահմանափակ անվճար զանգեր դեպի ՌԴ Beeline բջջային ցանց Beeline-ի բաժանորդների համար
- Beeline Smart 8 սմարթֆոնը կարելի է գնել ապառիկ
- 1000 ՄԲ անվճար ինտերնետ «My Beeline Armenia» հավելվածը ներբեռնելու համար
- Digithon Beeline Հայաստան-2017–ը կբացահայտի ընկերության և ծառայությունների զարգացման ամենահեռանկարային և նորարար ուղիները
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան