Չինաստանը ԱՄՆ-ից ներկրված 130 ապրանքների համար տուրք է սահմանում
Չինաստանի առևտրի նախարարությունն իր էջում հրապարակել է ԱՄՆ-ից ներկրվող 128 ապրանքների ցանկը, որոնց ներկրման դեպքում տուրք է գանձնվելու: Չինաստանն այս քայլին գնացել է ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի: Վերջինը Չինաստանից ներկրվող պողպատի և այլումինի համար տուրք է գանձելու:
«Փրայմ» հեռուստաընկերության փոխանցմամբ, 128 ապրանքները բաժանված են 7 կատեգորիաներում:
Համաձայն վիճակագրության, 2017-ին ԱՄՆ-ն Չինաստան է արտահանել 3 մլրդ դոլարի ապրանքներ՝ այդ թվում թարմ և չոր մրգեր, ընդեղեն, գինի: Այս ապրանքների ներկրման համար տուրքը կարող է կազմել 15 տոկոս:
Խոզի մսի, վերամշակված այլումինի, խոզի մսից պատրաստված մթերքների ներկրման դեպքում տուրքը կարող է կազմել 25 տոկոս:
Չինաստանը հայտարարել է, որ մտադիր է մանրամասն ուսումնասիրել ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների թողած բացասական հետևանքներն իր տնտեսության վրա, ինչից հետո տուրքը կիրառելու է ապրանքների երկրորդ խմբի համար:
Այս երկիրը նաև նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որն իրականացվում է իբր ազգային անվտանգության ապահովման նպատակով, միջազգային հարթակներում խաթարել է առևտրի նորմալ իրականացումը, Առևտրի միջազգային կազմակերպության շատ անդամներ ևս դեմ են արտահայտվել դրան:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոմալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը ներկրված պողպատի համար սահմանելու է 25 տոկոս, իսկ այլումինի համար 10 տոկոս տուրք:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ