Հասարակություն 15:30 24/03/2018 Հայաստան

Զբոսաշրջային բիզնեսը չի տուժի․ Արարատ Մկրտչյանը՝ հակածխախոտային օրինագծի մասին

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կողմ է ծխելու դեմ պայքարի խստացմանը:

«Ծխելու դեմ պայքարը պետք է խիստ լինի, քանի որ մարդու առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցությունը վաղուց ապացուցված է, և  ոչ ոք չի կարող դա կասկածի տակ դնել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Մկրտչյանը:

Անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ նա նշեց, որ ինքը հատկապես կողմ է բարձր տուգանքներին, քանի որ այդպես է հնարավոր բնակչությանը ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանել:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է ծխելն արգելել բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, տրանսպորտում, տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, հանրային սննդի օբյեկտներում:  Պահանջը խախտելու դեպքում սահմանված են  բարձր չափի տուգանքներ՝  50. 000-700.000 դրամ:

Հասարակության շրջանում  տրամադրվածությունն այս նախագծի վերաբերյալ տարբեր է:  Ծխողները դժգոհում են տուգանքի անտրամաբանական չափերից,  չծխողներն էլ համարում են, որ վաղուց էր պետք նման օրենք ընդունել:

Հնչում են նաև կարծիքներ, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տուրիզմը կնվազի, ռեստորաններ ու սրճարանները կփակվեն, բիզնեսը կտուժի: Սակայն օրեր առաջ Հայաստան ժամանած երեք երկրների՝ Իռլանդիայի, Մոլդովայի ներկայացուցիցչները ներկայացնելով իրենց երկրների փորձը՝ հակառակը նշեցին:

«Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հասարակական վայրերում ծխելն արգելելու հետևանքով ռեստորաններ ու սրճարաններ են փակվել, չկա այդպիսի բան, հակառակը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեստորաններն ու բարերը շատ ավելի գրավիչ են դարձել»,- Հայաստանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել էր Իռլանդիայի Առողջապահության նախարարության ծխախոտի ազգային վերահսկողության գծով խորհրդական Ֆենթոն Հոուելը:

Նրա երկրում 2004 թվականից ծխելն արգելվել է բոլոր վայրերում՝ աշխատավայրերում, ռեստորաններում։ Օրենքի ընդունումից 10 տարի անց Իռլանդիայում ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ տուրիզմի, ռեստորանների եկամուտները  չեն նվազել, միաժամանակ արդյունքները ցույց են տվել, որ տարեկան միջին հաշվով 400 մարդու կյանք է փրկվել:

Արարատ Մկրտչյանի խոսքով՝ նախ նժարի վրա պետք է դնել հանրության առողջության խնդիրն ու բիզնեսը:

«Կարծում եմ, որ ճիշտ չէ հանրային առողջությունն ու բիզնեսը նույն հարթության մեջ դիտարկել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի տեղ բիզնեսը չի տուժել:

Ինչ վերաբերում է այն փաստարկներին, թե հասարակական վայրերում ծխելու  սահմանափակումները  վնասեն  տուրիզմի զարգացմանը, Արարատ Մկրտչյանը նշեց, որ ինքն այդ կարծիքին չէ, հակառակը, նման արգելքի արդյունքում Հայաստան ավելի շատ զբսաշրջիկներ կգան:

«Այո, պետք է արգելել, այդ գարշահոտությունը ռեստորաններից, սրճարաններից պետք է վերջապես վերանա: Եթե մենք շեշտը դնում ենք ռուս տուրիստների վրա, միանշանակ պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանի  ռեստորաններում, սրճարանում  ծխելը  խստիվ արգելված է, եթե խոսում ենք եվրոպացի զբոսաշրջիկների մասին, ապա Եվրոպայում արդեն 10 տարուց ավելի է հանրային վայրերում ծխելն արգելված է: Այսինքն՝  զբոսաշրջիկները շատ լավ տեղյակ են այդ սահմանափակումների մասին, իսկ եթե  նրանք Հայաստանում մտնեն մի սրճարան, որտեղ ծխում են, ապա դուրս կգան այնտեղից և հաջորդ անգամ տվյալ հաստատություն մուտք չեն գործի: Այսինքն՝ այն մտահոգությունը, թե զբոսաշրջությունը կտուժի, դա այդպես չէ: Հակառակը, չի բացառվում, որ այս քայլերը տուրիզմի վրա ավելի դրական արդյունք ունենան»,- ասաց նա:

Անդրադառնալով պատժամիջոցներին՝ Արարատ Մկրտչյանն ասաց, որ կարևորը  հանրային առողջությունն է, այլ ոչ թե տուգանքները. «Օրինակ, ինչքա՞ն տուգանք կառաջարկեք այն կրպակների համար, որոնք գտնվում են Երևանի բոլոր ուսումնական հաստատությունների հարևանությամբ և ծխախոտ են վաճառում, իսկ կրպակների տեսանելի հատվածում երևում են սիգարետի տուփերը: Նման գովազդի համար ի՞նչ չափի պատժամիջոց պետք է սահմանել, որպեսզի դադարեցնեն դա»: 

Նրա խոսքով՝ նաև տեսակետներ են հնչում, որ մարդիկ  ինչքա՞ն աշխատավարձ են ստանում, որ այդքան տուգանք մուծեն, սակայն ոչ մեկ չի ասում, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո չեն էլ մտածի հանրային վայրերում ծխելու մասին:

«Իսկ ինչո՞ւ են մտածում, որ պարտադիր պետք է օրենք խախտեն: Ինքանո՞վ է  հաճելի, որ փողոցում քայլում ես և դիմացից եկողը ծխախոտի ծուխը փչում է երեսիդ ու իրենից գոհ շարունակում ճանապարհը: Դա ի՞նչ մշակույթ է, ողջ աշխարհը գնում է բարեկրթության, քաղաքակիրթ ձևերի, իսկ մենք պետք է անպայման պայքարենք, թե պետք է ծխենք: Ավելի լավ է՝ մի ծխեք: Եւ որքան խիստ լինեն տուգանքներն, այնքան լավ»,- նշեց Արարատ Մկրտչյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}