Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՀՌՄԱԿ) վարչության հայկական կողմի համանախագահ, կենտրոնի գործունեությունը համակարգող ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովի միջնորդությամբ տարբեր պարգևներով խրախուսել է կենտրոնի մի խումբ աշխատակիցների՝ ՀՌՄԱԿ կայացման և զարգացմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
ՀՀ ԱԻ նախարարի հրամանով «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ է շնորհվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմի համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և արձագանքման գծով տեղակալ Կոնստանտին Իզվարինին:
«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալի են արժանացել ՀՌՄԱԿ համատնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ՝ Էդուարդ Յաշչյանը և Արթուր Հակոբյանը:
Նախարար Դ. Տոնոյանը հուշանվերներ է հանձնել ՀՌՄԱԿ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ մայոր Էդգար Շամիրյանին, փրկարարական ուժերի և միջոցների բաժնի փրկարարական ջոկատի հրամանատար Վլադիմիր Տյուրնինին ու մոնիթորինգի և կանխատեսումների մասնագետ-փրկարար Իվան Բեկլեմիշևին (ՌԴ կողմից):
ՀՀ ԱԻ նախարարության պատվոգիր է շնորհվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարներ (ՌԴ կողմից) Պավել Տերեխովին, Միխայիլ Կլոչկովին, Ալի Բիչուրինին, արհեստանոցի վարիչ Գևորգ Մանուկյանին և տեխնիկ Հայկ Հովհաննիսյանին:
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար, ԱԻ նախարարը կարևորել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ակտիվ մասնակցությունը մեր երկրում ԱԻ արձագանքման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման գործում:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմի համատնօրեն Յուրի Պոլեշչուկը, շնորհակալություն հայտնելով ռազմավարական կառավարման համար, նշել է, որ կենտրոնը պատրաստ է հետագա սերտ համագործակցության: