Առաջին անգամ Իտալիայի Սենատի նախագահի պաշտոնում կին է ընտրվել
Իտալիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ է ընտրել Մարիա Էլիզաբեթթա Ալբերտի Կազելլատին։ «Գազեատ.ռու»-ն գրում է, որ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահից հետո երկրորդ պաշտոնը կին է ստանձնում։
Կազելլատին «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ է 1994 թվականից։ Նույն թվականին նա ընտրվեց սենատոր և երկու տարի աշխատել խորհրդարանի վերին պալատում, մինչև հաջորդ ընտրությունները:
2001 թվականից նա հինգ անգամ սենատոր է ընտրվել` զբաղեցնելով խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնը և աշխատել առողջապահության կոմիտեում: