Կատալոնիայում չեն կարողացել ընտրել տարածաշրջանի նոր ղեկավարի
Կատալոնիայում «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կուսակցության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը չի կարողացել հասնել խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնության: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Տուրուլը չի հաստատվել տարածաշրջանի կառավարության ղեկավարի պաշտոնում:
Նշվում է, որ 135 պատգամավորներից նրա օգտին են քվեարկել 64-ը: Եթե առաջիկա երկու ամիսների ընթացքում կատալոնական խորհրդարանը չկարողանա ընտրել տարածաշրջանի ղեկավարին, ապա այն կկազմացրվի, իսկ երկրում կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ:
Կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը հրաժարվել է Կատալոնիայի կառավարության ղեկավարումից՝ հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործչի՝ Ժորդի Սանչեսի:
Հարակից հրապարակումներ`
- Պուչդեմոնը հրաժարվել Է 112 հազար եվրո թոշակից
- Հրաժարական չներկայացնելու դեպքում Պուչդեմոնին սպառնացել են բանտարկությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ