Մոսկվայում թոշակառուն անցել է ցուցարարների կողքով և տուգանվել
Մոսկվայի Տվերսկայա շրջանի դատարանը տուգանել է թոշակառուին, ով հունիսի 12-ին տուն գնալիս անցել է հակակոռուպցիոն ակցիաների անցկացման վայրով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի փաստաբան Կոնստանտին Բոյկովը նշել է, որ իրավիճակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ թոշակառուն և իր կինը ամեն տեսակ քաղաքականությունից հեռու մարդիկ են, այլև նրանով, որ նրանց բերման են ենթարկել իրենց տնից 40 մ հեռավորության վրա:
Հետաքրքիր է այն, որ տուն հասնելու այլ ճանապարհ նրանք չունեին, ուստի ստիպված են եղել անցնել ցուցարարների ամբոխի միջով: Տարեց տղամարդուն 1000 ռուբլի տուգանք է նշանակվել, թեպետ նրան առաջադրված մեղադրանքի հոդվածով նախատեսվում է 10 հազար ռուբլի տուգանք:
Թոշակառուի պաշտպանը դատարանում պահանջելու է տուգանքը նվազեցնել՝ հասցնելով մեկ ռուբլու: