Առողջություն 13:47 26/03/2018 Հայաստան

Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում. Միքայել Մելքումյան

 «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկեցին «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նոր օրենքի պահանջն առկա էր երկրում ավելի քան 15 տարի, այսինքն՝ այն ժամանակից, երբ Հայաստանում ընդունվեց «Դեղերի մասին» օրենքը: «Այն ժամանակ, երբ ընդունվեց «Դեղերի մասին» օրենքը, երջանկահիշատակ Էմիլ Գաբրիելյանն իր աշխատակազմին հրավիրել էր իր մոտ և ասել, որ սկսում են գրել նոր օրենք՝ հասկանալով, որ այդ օրենքում կան բազմաթիվ թերություններ, հակասություններ, որոնք դաշտում առաջ են բերելու խնդիրներ: Եւ դա տեղի ունեցավ»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ երբ սկսեցին մշակել օրենքի նախագիծը, ՀՀ-ում դեղերի շրջանառության, այդ թվում՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերի կապված խնդիրներ կային: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝  Առողջապահության նախարարությունը երկու անգամ փորձել է հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելու կարգ հաստատել, սակայն որոշակի քննարկումներից հետո այդ կարգերը հետ են ուղարկվել նախարարություն և չեն ընդունվել: Արդյունքում, դեղատներն ազատ վաճառում էին դեղատոմսով դուրս գրվող դեղերը: 

«Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի իր հարևանների, որոշ դեպքերում նաև ծանոթ բժիշկների խորհրդով գնում էին դեղատուն և հակաբիոտիկներ գնում, շատ հաճախ քաղաքացիները որոշ գանգատներ ունենալու դեպքում պարզապես դեղատան աշխատակցի խորհրդով էին դեղեր գնում: Եւ ոչ մեկ չէր կարող վերահսկել այս իրավիճակը: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք տարիներ շարունակ այն դեղերը, որոնք անվերահսկելի ձևով գնում են դեղերից, վնաս չեն հասցրել մարդկանց: Մեր կարծիքը միանշանակ է՝ այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում տեղի ունենալ չի կարող: Այդ իսկ պատճառով, օրենքի մի առանձին գլուխ նվիրված է  մանրածախ առևտրին, որտեղ հստակ նշված է ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղերը միայն պետք է վաճառվեն դեղատոմսի առկայության դեպքում»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը:

Նա նաև ասաց,որ օրենքով արգելվում է այլ ձևաթղթով դեղերի դուրս գրումը, քանի որ հաճախ բժիշկներն, առանց դեղատոմսի, որոշակի բլանկների վրա նշումներ կատարելով, ուղղորդում էին հիվանդներին դեղատներ. «Մենք տարիներ շարունակ տեղեկացվել ենք այս երևույթի մասին, բայց չունեինք լուծումներ ու չէինք կարող վերահսկելի դարձնել այն»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց՝ այն, որ պետք է գնալ քաղաքակիրթ դեղատոմսերի միջոցով դեղ բերելու ճանապարհով, ակնհայտ է, բայց այն, որ այդ գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ լինեն, դա էլ է ակնհայտ։ «Պետք է դա համալիր լինի։ Դուք համալիր նախապատրաստվա՞ծ եք այս միջոցառումն իրականացրել, թե՞ բազում ռիսկեր հաշվի չեք առել, հիմա նոր բախվել եք այդ ռիսկերին և մտածում եք՝ ինչ անել: Վերջում հայտնի խոսքի նման չլինի ՝ուզում էինք լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ»,- հարցրեց փոխխոսնակը:

Ի պատասխան՝ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ ունեին կանխատեսումներ, ըստ որի, օրենքի ընդունումից հետո հիվանդների հոսքը հիվանդանոցներ կարող էր  ավելանալ և այդ առումով անմիջապես բոլոր ուղղություններով դեղատոմսի ներդրումը կդառնար խնդրահարույց: Ուստի, ըստ նրա, Կառավարության որոշման մեջ որոշակի փոփոխություններ մտցվեցին, ըստ որի, դեղատոմսերով դեղերի վաճառքը կլինի փուլերով:

«Այդ ռիսկերը գնահատել ենք։ Այս ոլորտի բարեփոխումները կրում են համալիր բնույթ։ Դեղատոմսերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որ առաջ են քաշվում, առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման հետ ամբողջությամբ լուծվելու են։ Կարգի մեջ նշված է էլեկտրոնային ճանապարհով դեղերի դուրսգրման խնդիրը, որն անմիջապես լուծում է բազմաթիվ խնդիրներ, ընդհուպ՝ մինչև դեղատոմսերի հեռահար ներկայացման խնդիրը»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:

Միքայել Մելքումյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք դեղատոմսով դուրս գրվող դեղերն իրական դեղեր են, թե՞ կեղծ դեղեր կան. «Եթե այդ դեղերն այստեղ կան, ապա ինչո՞ւ ենք Եվրոպայից դեղեր բերում և ասում, որ դրանց ազդեցությունն ավելի ակնհայտ է»։

Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ դեղատոմսը մեծացնում է բժշկի և դեղատան պատասխանատվությունը. «Դեղատոմսով դուրս գրված ցանկացած դեղի վերաբերյալ կարելի է տեղեկություն ստանալ՝ ինչպես է դա ներմուծվել, ով է ներմուծել, ով է նշանակել, ինչպես է օգտագործվել»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
16:43
Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
16:40
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Քաղաքագետ. Մեր «խաղաղության մասին երազողները», իհարկե, հեռու են նման բաները հասկանալուց
«Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:48
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ»...
Աղբյուր` Panorama.am
14:03
Բագրատ սրբազանը մետրոյով այցելեց Գարեգին Նժդեհի հրապարակ. Ֆոտոռեպորտաժ
«Նախ Գարեգին Նժդեհը մեր հերոսն է, հետո էլ որոշեցի գնալ տեսնել 3-րդ մասի ժողվուրդն ինչպես է ապրում»,-պատասխանելով հարցին, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}