Տնտեսություն 14:23 27/03/2018 Հայաստան

«Բիզնես Արմենիա»-ն նախատեսում է այս տարի ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 46.8 մլն դոլարի

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2018 թվականին նախատեսվում է ներգրավել 46.8 միլիոն դոլարի ներդրումներ, 16.3 մլն դոլարի՝ արտահանում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականը բավականին հետաքրքիր տարի էր ՀԶՀ-ի համար, մանավորապես, ռեսուրսներն օպտիմալացվել են, իսկ հիմնադրամն ավելի արդյունավետ և նպատակաուղղված է սկսել աշխատել: Բացի այդ, հիմնադրամը կառուցվածքային բարեփոխումներ է իրականացրել՝ գործառույթների շրջանակից դուրս բերելով տուրիզմի բաղադրիչը և վերածվելով բացառապես բիզնես ուղղվածության կառույցի։ Նշվեց նաև, որ այսուհետև Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով:

«Ունենք բավականին լավ ցուցանիշներ, 2017 թվականի ընթացքում նպաստել ենք 18 միլիոն դոլարի ներդրումների ներգրավմանը, 5.7 միլիարդ դրամ արտահանման պայմանագրերի կնքմանը: 2018թ-ը շատ ավելի լավ է լինելու»,- նշեց գործադիր տնօրենը՝ հավելելով, որ  ՀԶՀ աջակցությամբ անցած տարի հայաստանյան 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի, ինչի  արդյունքում նոր գործարար կապեր են ստեղծվել:

Արմեն Ավակ Ավակյանը հայտնեց, որ Հիմնադրամը ստեղծել է Գործարարության աջակցության ակումբ, որի անդամ ընկերությունները 2 ամսից մինչև անժամկետ անվճար և զեղչով խորհրդատվական ծառայություններ կմատուցեն արտադրող և ներդրող գործարարներին։ Արդեն տասնյակ ընկերություններ օգտվել են բեռնափոխադրման, իրավաբանական, հաշվապահական, հարկային, բիզնես խորհրդատվական ծառայություններից, գրանցվել է օտարերկրյա կապիտալով 1 նոր ընկերություն։

«Օտարերկրյա այն ներդրողները, որոնք գալիս են Հայաստան, նրանք վեց ամիս լինում են կրիտիկական վիճակում, այսինքն՝ պետք է գրանցվեն, բանկային հաշիվներ բացեն, նրանց պետք է իրավաբանական, մաքսային և հարկային խորհրդատվություն, ուստի դրա համար բացեցինք Գործարարության աջակցության ակումբը, որը խորհրդատվական ծառայություններ կմատուցի այդ գործարարներին»,-ասաց  Արմեն Ավակ Ավակյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հայտնեց, որ օտարերկրյա ներդրողները հիմնականում հետաքրքրված են թեթև արդյունաբերությամբ՝ տեքստիլ, ոսկեգործություն, ծանր արդյունաբերությամբ, սննդի արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ: Ըստ նրա՝ աստիճանաբար ակտիվանում է նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որտեղ գործարարները ցանկանում են բիզնես հիմնել:

Ինչ վերաբերում է այս տարվա ծրագրերին, Արմեն Ավակ Ավակյանը տեղեկացրեց, որ  Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է ստեղծել «Select Armenia» համապարփակ էլ-հարթակը, որը «Invest Armenia» և «Made in Armenia» բաժիններով կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ամբողջ ներուժը։

2018-ին «Բիզնես Արմենիայի» կողմից սպասարկվող ընկերությունների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի նաև «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման» CRM համակարգ, հետսպասարկման թիմին կից կգործի «թեժ գիծ», որը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել արտահանողների և ներդրողների խնդիրներին։ Շուրջ 394 000 դոլար դրամաշնորհով էլ կներդրվի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքը, որի միջոցով կդասակարգվի և կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։ Հարթակը և համակարգերը ներդնելու համար Ֆոնդհայթայթման թիմը հաջողությամբ ավարտին է հասցրել ֆինանսավորման բանակցությունները։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}