Սպորտ 11:35 28/03/2018 Հայաստան

Արթուր Պետրոսյան. Ստացվեց բավական անատամ հանդիպում

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը հաղթեց 1:0 հաշվով: Հայաստան – Լիտվա ընկերական խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը  հանդիպումը բավականին անատամ է որակել: ՀՖՖ-ն հրապարակել է ասուլիսի ընթացքում հնչած հարցերն ու պատասխանները.

Հարց-Պարոն Պետրոսյան, նախորդ ասուլիսին նշեցիք, որ Լիտվայի հավաքականը Էստոնիայի հավաքականի համեմատ խաղամակարդակով ավելի ցածր թիմ էր։ Հիմա՞ էլ եք այդ կարծիքին։

Պատասխան-Ես խաղամարդակով ցածր արտահայտությունը չեմ արել։ Նշել եմ, որ Էստոնիան ֆիզիկապես ավելի ամուր, ավելի կազմակերպված թիմ է։ Բայց նշել եմ նաև, որ Լիտվայի հավաքականի խաղաոճը ավելի կարճ փոխանցումներով խաղալն է։ Դիտելով Վրաստան – Լիտվա հանդիպումը՝ չեմ կարծում, որ Լիտվայի հավաքականը այն թիմն է, որը կարող էր առաջին խաղակեսում 4 գնդակ ընդունել սեփական դարպասը։ Ուղղակի խաղը նրանց համար բավական անհաջող ընթացավ` ինքնագոլ, 11 մետրանոց։

Հարց-Այս խաղի ընթացքում երեք մարտավարություն փորձարկեցիք: Խաղը սկսեցինք 4-4-2 մարտավարությամբ, այնուհետև փոխեցինք 4-2-3-1 մարտավարությամբ, և խաղն ավարտեցինք արդեն 3 պաշտպանով։  Հանդիպման ո՞ր հատվածում թիմի խաղը ձեզ գոհացրեց։

Պատասխան-Ոչ մի հատվածն էլ չգոհացրեց։ Վերջին 15 րոպեում ինչ-որ բան սկսեց ստացվել, դա էլ թիմի ագրեսիվ խաղի շնորհիվ։ Մենք փորձեցինք այսօր Բալեկյանին և Ադամյանին հարձակման սուր եզրում խաղացնել, բայց ստացվեց բավական անատամ հանդիպում։ Հետո փորձեցինք խաղը ինչ-որ ձև փոխել, բայց չստացվեց։ Այսօրվա մեր խաղի ոչ մի դրվագից էլ գոհ չեմ։

Հարց-Ինչու՞ Ռոբերտ Դարբինյանը փոխարինվեց  80-րդ րոպեին մոտ, այլ ոչ թե առաջին խաղակեսից հետո։ Նա իր մեղքի բաժինն ուներ բաց թողած գոլում, մի քանի դրվագում նույնպես սխալվեց։ Ինչո՞վ էր ձեր որոշումը պայմանավորված։

Պատասխան-Որովհետև սա Ռոբերտ Դարբինյանի առաջին հանդիպումն էր հավաքականի կազմում։ Մեզ համար այսօրվա արդյունքը կարևոր էր, բայց ոչ այդքան կարևոր, որ խաղայինք միայն արդյունքի համար։ Սա ստուգողական խաղ էր, այդ իսկ պատճառով էլ հենց սկզբից հինգ նոր խաղացողներ դուրս եկան խաղադաշտ։ Մեզ պետք է ֆուտբոլիստներ պատրաստել, կամ գոնե հասկանալ, թե ով կարող է զբաղեցնել այդ դիրքը։ Համաձայն եմ ձեզ հետ, չստացվեց։

Հարց-Ինչպե՞ս կգնահատեք Հենրիխ Մխիթարյանի խաղը։ Կարծես սա վերջին ժամանակաշրջանում իր ամենադժգույն խաղն էր։

Պատասխան-Ես կասեի՝ ամբողջ թիմի խաղն էր անհաջող։ Մխիթարյանին հետ էինք քաշել, նա կենտրոնում էր խաղում Ռումյան Հովսեփյանի հետ։ Մեր ամենամեծ խնդիրը այս խաղում այն էր, որ չհասցրեցինք փակել կենտրոնական դիրքը։ Առաջին անգամն էր, որ մենք այս մարտավարությամբ դուրս եկանք դաշտ։ Նորից կրկնեմ՝ չստացվեց։

Հարց-Ինչու՞ եք հրավիրել հավաքական Արթուր Քարտաշյանին, եթե նա երկու խաղերում էլ խաղադաշտ դուրս չեկավ։

Պատասխան-Իրականում այսօր պլանավորել էինք Քարտաշյանին խաղաժամանակ տրամադրել, բայց խաղն այնպես զարգացավ, որ 0-1 պարտվելուց չես կարող պաշտպանի մտցնել դաշտ, պետք է հարձակման գծում փորձես սրել խաղը։ Հակառակ դեպքում նա անպայման դուրս կգար խաղադաշտ։

Հարց-Այսօրվա խաղը ստուգողական էր, բայց այնուամենայնիվ՝ որքանո՞վ էր արդարացված մեկնարկային կազմում 4 նորեկ ընդգրկելը։

Պատասխան-Սա մեր վերջին փորձնական խաղն էր, և մեր հնարավորության չափով փորձարկումներ արեցինք՝ մեր կազմը հասկանալու համար։ Ճիշտ է, շատ ցավալի էր պարտությունը, մեր խաղը լավ չստացվեց, բայց մարզչական շտաբի համար շատ կարևոր է բոլորին գործի մեջ տեսնելը։

Հարց-Նորբերտո Բրիասկո Բալեկյանը որքանո՞վ է արժանի մեր հավաքականին։

Պատասխան-Նորբերտոն արժանի ֆուտբոլիստ է։ Մի մոռացեք, որ նա Արգենտինայից նոր է ժամանել Հայաստան, նոր միջավայր, նոր թիմ, նոր խաղընկերներ, նոր մարզիչ։ Ժամանակ է պետք հարմարվելու համար։ Ես վստահ եմ, որ նա ապագայում կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին։

Հարց-Յուրա Մովսիսյանը փոխել է ակումբային գրանցումը և հիմա խաղում է Եվրոպայում։ Կարո՞ղ է այդ փաստը ազդել՝ նրան հավաքական չհրավիրելու փաստի վրա։

Պատասխան-Դուք գիտեք, որ ես այդ հարցին պատասխանել չեմ կարող։ Կխնդրեմ այդ հարցն ուղղել ՀՖՖ նախագահին։

Հարց-Դուք նշեցիք, որ դիտել եք Վրաստան – Լիտվա խաղը, և վրացիները հանդիպումը բավական ակտիվ էին սկսել։ Ինչու՞ մեր թիմը նման կերպ չգործեցինք։

Պատասխան-Դուք կարող եք տղաներին հարցնել` առաջադրանքը հենց այդպես էլ տրված էր, պետք էր ակտիվ սկսել խաղը։ Բայց ինչպես արդեն նշեցի՝ մենք բավական անատամ խաղ ցուցադրեցինք։ Մենք ոչ թե մի, այլ 2-3 քայլ էինք ուշանում, և դա անդրադարձավ խաղի վրա։

Հարց-Վրաստանը Ազգերի Լիգայում մեր հավանական մրցակիցներից մեկն է։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց խաղը՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր էլ նրանք 2-0 հաշվով հաղթեցին Էստոնիայի ընտրանուն։

Պատասխան-Լիտվայի հետ խաղը հենց սկզբից բավական ագրեսիվ սկսեցին և փորձեցին ճնշել մրցակցին։ Բավական շարժունակ թիմ է, փոխանցումների որակը բավական բարձր է նրանց մոտ, բավական ուժեղ թիմ է։

Հարց-Նշեցիք, որ մեր թիմը անատամ էր գործում։ Հաշվի առնելով Անդոնյանի և Դարբինյանի խաղը՝ չե՞ք կարծում, որ մեր խնդիրը եզրերում էր։

Պատասխան-Մեր խնդիրը կենտրոնում էր։ Մրցակիցը առավելություն էր ստանում, և մենք մինչև փորձում էինք հասնել նրանց, լիտվացիները ուղղություն էին փոխում։ Ռոբերտ Դարբինյանը գոլի դրվագում սխալվեց, բայց դա կուզեմ կապել առաջին խաղի լարվածության հետ։ Անդոնյանի հետ կապված էլ պետք է նշեմ, որ մենք ունենք հավաքականի մակարդակի ձախ պաշտպան՝ Գագիկ Դաղբաշյանն է։ Քանի որ Գաել Անդոնյանը իր նախկին թիմում այդ դիրքում էր գործում՝ մենք էլ այսօր փորձեցինք նրան այդտեղ։

Հարց-Պարոն Պետրոսյան, հանդիպման առաջին կեսում մեր թիմը շատ էր ապավինում երկար փոխանցումներին։ Դա մրցակցի խաղո՞վ էր պայմանավորված, թե դա նույնպես փորձարկումների շարքից էր։

Պատասխան-Մեր փորձարկումների մեջ չէր մտնում։ Առաջին հերթին հակառակորդը թույլ չէր տալիս, և հետո թիմը չէր շարժվում, ազատ տարածություն չէր բացվում։

Հարց-Նշեցիք, որ այս ամենն արդարացում չէր։ Սակայն ի՞նչ անել, որ երկրպագուները չհիասթափվեն այս խաղից։

Պատասխան-Գիտեք, բավական հետաքրքիր երևույթ է: Երբ Բելառուսին կամ Կիպրոսին հաղթում էինք, երկրպագուներն ասում էին, որ դա ընկերական հանդիպում է, ոչ մի նշանակություն չունի, իսկ հիմա, երբ պարտվել ենք՝ դա մեծ պատմություն է դարձել։ Նորից կրկնեմ՝ մեր գլխավոր խնդիրը ոչ թե արդյունք ապահովելն էր, այլ փորձարկումներ կատարելը և թիմին պաշտոնական խաղերին պատրաստելը։ Փորձարկումներն ավարտվեցին, և մենք մյուս խաղերում կվերադառնանք Բելառուսի կամ Կիպրոսի հետ խաղերում ցույց տված խաղամակարդակին, եթե ոչ ավելի լավ։ Եվ այդ դեպքում հուսամ երկրպագուները չեն հիասթափվի։

Հարց-Հենակետային դիրքում նույնպես խնդիրներ ունենք։ Հնարավո՞ր է արդյոք մեկ այլ ֆուտբոլիստ հրավիրել կամ փորձարկել այդ դիրքում։

Պատասխան-Ես համամիտ եմ ձեզ հետ։ Այս պահի դրությամբ Արտակ Եդիգարյանը մարզավիճակի հետ կապված խնդիրներ ուներ, Գոռ Մալաքյանը և Դավիթ Մանոյանը վնասվածք ունեին։ Հավանականություն կա, որ Կառլեն Մկրտչյանը նորից կհրավիրվի հավաքական, սակայն նա նույնպես մարզավիճակի հետ կապված խնդիրներ ունի։ Մինչև հաջորդ հանդիպումը մի քանի ամիս ժամանակ կա, հուսանք նոր խաղացողներ ի հայտ կգան, կամ ֆուտբոլիստները կվերադառնան իրենց լավագույն մարզավիճակին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}